Առաջին հյացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։
Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն»: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:
Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:
Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:
Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:
Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:
Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը.
նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:
1. Պատասխանի՛ր հարցերին՝
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Արաբական գեղեցկություն բառից։
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Կոշտ փշերով
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ 2 մետր բարձրություն, 3 մետր լայնություն
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:
2. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։
Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:
Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:
3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։
Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։
Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։
4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
Երկու հարյուր լիտր ջուր խմել միանգամից։
Արաբերենում գեղեցկություն և ուղտ բառերը հոմանիշներ են։
Ուղտին նաև անապատի նավ են անվանում։
Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:
5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։
խիտ բուրդ
դիմացկուն կենդանի
գեղեցիկ ուղտ
ցուրտ եղանակ
6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ
7. Տեքստում ընդգծված գոյականները դարձրո՛ւ ածականներ:
Բրդյա, բարձր, երկար, ուժեղ