Կոմիտասն արդի Հաայաստանում

1. Կոմիտասի անվան այգի

Մինչև 1930-ական թվականների կեսերը զբոսայգու տարածքը եղել է հին գերեզմանատուն, որը տեղացիները կոչել են «Մլեր»։ Պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։

1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին

2.Կոմիտասի արձանը

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

3.Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի կրթության և գիտության նախարարության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։

4.Կոմիտասի պողոտա

Կոմիտասի պողոտա, պողոտա Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի։

5.Կումիտասի անվան պանթեոն

Կոմիտասի անվան պանթեոն, զբոսայգի-գերեզմանատուն Երևանում, որտեղ ամփոփված են մշակույթի գործիչներ և անվանի հասարակական-քաղաքական գործիչներ։ Պանթեոնում են թաղված նաև Մարտիրոս Սարյանի, Ավետիք հյԻսահակյանի[Ն 2], Ստեփան Զորյանի կանայք։

6.Կումիտասի թանգարան-ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։ Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը։ Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է։

7.Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s