Երբ իմ տատիկը գնաց Ռուսաստան, կուռոնան եկավ և տատիկս մնաց այնտեղ։ Երբ տատիկս եկավ, մի օր հետո գնացինք Սեվան վեց օրով։ Մենք գնում էինք ճաշարան երեք անգամ ամեն օրը․ Ժամը 10:00, 14:00, 17:00: Ես ամենաշատ սիրում էի առաջին ուտելու ժամը։Երբ սենյակ գնացինք, ուղղակի նայում էինք ու սենդվիչ էինք ուտում։ Ես Սեվանում գորտ բռնեցի։


Ես ոտաբոբիկ էի քայլելուց և ապակի տեսա և հավաքեցի ու ուրիշ ապակի գտա և իմացա ավելի շատ կա։ Փոս փորեցի և գտա ժանգոտ մեծ մեխ, ապակիներ, ատամի չոփիկ։

Այնքան հավաքեցի, որ ափին էլ դժվար էր գտնել ապակի։ Հայրիկս ջրից փայտով մեծ տոպրակ հանեց։

Իմ մայրիկը երկու շիշ բերեց եվ ես քցեցի ջրի մեջ և հայրիկս մեկ հատը բռնեց երկրորդն էլ գնաց խորքերը։
Երբ ուտելը վերջացնում էին, գնում էինք սեղանի ֆուտբոլ, տեննիս, թղթախաղ խաղալու։