
Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել։ Հետո մահճակալս ջարդվեց, իսկ ներքնակս թռավ մինչև մեր տուն ու ես անտառում մնացի մենակ գիշերանոցով։ Ես սկսեցի ուտելիքներ փնտրել։ Ծառեր ջարդեցի ու սարքեցի փայտյա քլունգ։ Շատ փորեցի ու երկաթ չգտա։ Ավելի բերքև գնացի ու մի հատ ադամանդ գտա։ Փորձեցի ջարդեմ ու տեսա չի ջարդվում։ Հետո մի քիչ էլ փորեցի ու վերջապես գտա երկաթ։ Երկաթով քլունգ սարքեցի ու փորձեցի ադամանդը նորից ջարդել։ Մի երեք ժամ տևեց, որ ադամանդյա կացին սարքեի։ Հետո մտածեցի, ինչու սարքեցի ադամանդյա կացին, եթե ես սոված էի։ Բայց հետո հաստատ ինձ պետք կգա։ Բայց առաջին հերթին ինձ փայտից տուն սարքեցի ու գնացի ուտելիք գտնելու։ Ես գիտեմ, որ կենդանիներին սպանելը լավ չի, բայց ես ուտելիք չունեի ու երկաթից թուր սարքեցի, որ գնամ կենդանիներին սպանեմ։ Անտառում միայն կով գտա և սպանեցի իմ երկաթից թրով ու խորովեցի ու կերա։