Հեղինակ՝ Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
«Բարոն Մյունխհաուզենի արկածները» գրքից
ԿԵ Ս Ձ Ի Ն
Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս ամենից առաջ ես էի գնում:
Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի:
Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:
Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է և ջուրը, որ խմում էր, ազատ կերպով ետևից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետևիս մի մեծ լիճ էր գոյացել:
Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է:
Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց:
Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ վայրկյանին բերդի դուռը փակել են և ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետևի մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո վազել մոտիկ դաշտը:
-Նա այնտեղ արածում է, – հայտնեց զինվորս:
-Արածում է: Չի կարող պատահել:
-Ինքներդ տեսեք:
Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր:
Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ:
Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ արձակեցին և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա:
Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի:
Հարցեր և առաջադրանքներ
- Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Դափնի – մշտադալար թուփ կամ ծառ՝ անուշահոտ տերևներով
Տաճիկներ – թուրք
Ապշել – զարմանալ
- Գտիր գոյականներ, որոնցից կարող ես բայեր ստանալ,
օրինակ՝ նկար-նկարել, խոսք-խոսել…
ջուր – ջրել, ծարավ – ծարավել,
- Գունավոր ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ համառոտ, համառոտները՝ ընդարձակ:
Արածում է։ – Ես շատ զարմացա, երբ տեսա, որ կիսատ ձին արածում է։
Այնտեղ ես իսկապես տեսա ձիուս երկրորդ մասը – Ես տեսա։
Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր: – Նա արածում էր։
- Տրված բառակապակցությունները գրի՛ր մեկ բառով:
Օրինակ՝ կարուձև անող արհեստավոր-դերձակ
Ձիերի խումբ – երամակ
Որս անող մարդ – որսորդ
Բույսով կերակրվող – բուսակեր
Ձիու ձագ – քուռակ
Հրաման տալ – հրամայել
Կենդանիներ բուժող մարդ – անասնաբույժ