Արտասովոր եղջերուն

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ


   Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

  1. Դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

անկենդան – Մեռած, ոչ կենդանի

ամրակազմ – Ամուր կազմվածքով՝ կազմությամբ

հրացան – զենք

  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ճանապարհ, քաղցր, վայրկյան

  • Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք – զարմանալի – հրաշալի

Ճանապարհ – ճամփա – կածան – արահետ

Իսկույն – անմիջապես – անհապաղ

Ամուր  – ամրակուռ – կուռ

Բուսնել – ծլել – աճել

Խոշոր – մեծ – ահագին

  • Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը թափահարեց եղջերուն  թնդաց, բայց միայն գլուխը:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց։

         Նշան անկենդան բռնեցի, գետնին արձակեցի, և եղջերուն ընկավ:

           Նշան բռնեցի և արձակեցի, անկենդան եղջերուն ընկավ գետնին։

  • Ի՞նչ ես  կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

Ոչ։ Ճիշտ է, մարդկանց ուտելիքի համար լավ է, բայց կենդանիներին սպանելը լավ չէ։

  • Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք  power pont-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել։ Շարունակությունը այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s