Ինչ-որ մեկը այնքան ծիծաղեց, որ հարյուր տոկոսը առավելագույն էր, բայց ինքը ծիծաղեց հարյուր հազար տոկոս և տրաքեց ու ծիծաղի փոթորիկը սկսվեց։ Ում փոթորիկը վերցնում է փոթորիկ է դարձնում։ Փոթորիկը այնքան շարունակվեց, որ մարդիկ գնացին տիեզերք և տարան իրենց հետ մի քանի հատ ծառ, որ օդ ունենան։ Մի տաս տարի մնացին այդտեղ և մնացել էր միայն երկու հարյուր մարդ, որ դեռ փոթորիկ չէր դարձել։ Փոթորիկը վերջապես վերջացավ և իրեն ուզում էին հետ գնալ, և մի փոքր քամի կար ու այդ մնացած մարդիկ էլ դարձան փոթորիկ։ Եվ ստացվեց փոթորիկի մոլորակ բայց եթե այլմոլորակայինները մոտենային այդ մոլորակին, սկսելու էին շատ ուժեղ ծիծաղել։

